Սթարմերը քննարկել է Ուկրաինայի հարցը Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում տիրող հակամարտությունը։
Այս մասին հայտնել է Reuters-ը:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի զրույցից առաջ արևմտյան առաջնորդները քննարկել են անվերապահ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել Մոսկվային լուրջ վերաբերվել խաղաղության բանակցություններին:
Բացի այդ, նրանք հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու իրենց պատրաստակամության մասին, եթե Ռուսաստանի ղեկավարությունը հրաժարվի լրջորեն բանակցություններ վարել հրադադարի և խաղաղության շուրջ: