Զինված հարձակում և պայթյուն Պակիստանում. կան զոհեր և վիրավորներ
Պակիստանի հարավային Բելուջիստան նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, ևս 11-ը՝ վիրավորվել։
Ըստ տեղեկությունների՝ մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, իսկ 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ Հարևան մեքենաներն ու խանութները վնասվել են պայթյունի ուժգնությունից։
Դեպքից հետո փոխհրաձգություն է սկսվել զինվորականների և հարձակումը կատարելու մեջ կասկածվող զինված անձանց միջև։
Մինչ օրս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար։