Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով զnհվել է ավելի քան 150 մարդ
Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 151 մարդ։
Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Նրանցից 70-ը զոհվել է Գազայի հյուսիսում գտնվող տարածքների ռմբակոծության հետևանքով։
Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են գործողության վճռորոշ փուլ, որը Գազայի հատվածում արմատական Համասի շարժմանը ջախջախելու ռազմական գործողություն է։
«Ցամաքային ուժերը խորանում են Գազայի հատվածում՝ հարվածներ հասցնելով Համասի կառույցներին և գրավելով կարևորագույն դիրքեր։ Վերջին շաբաթվա ընթացքում ավիացիան հարվածել է հարյուրավոր թիրախների՝ ոչնչացնելով պահեստներ, թունելներ, հրթիռային դիրքեր և ահաբեկիչներին», - ընդգծել է նա։