Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. ՊուտինԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելԻնչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակության վայրը, նրա կնոջը պատկանող երկու տրանսպորտային միջոցները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցըՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանըԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արի ստե արա»․ ինչպես են քաղաքապետարանում իրար գետնին տապալում (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԻրանին միջուկային զենքի մշակումից զրկելը ավելի կարևոր է, քան համաշխարհային ճգնաժամըՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբԻ՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq.amԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՊուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասինԹուրքմենաստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ալիևի հետ օկուպացված Արցախում էԴալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած
Հասարակություն

Նոր մեքենա, նոր տուն՝ Ծաղկաձորում, արժեթղթեր ու փողեր․ «Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը» ասող Արսեն Թորոսյանի վերջին հայտարարագիրը

168.am-ը գրում է․ 

2026 թվականին ընտրական պրոցեսներում Նիկոլ Փաշինյանի արևի տակ սեփական տեղն ապահովելու համար այս օրերին ԱԺ-ում ՔՊ-ականները գերակտիվ են։ Նրանք սկսել են առավել սուր արձագանքել ընդդիմությանը, նորից հիշել նախկինների  զանցանքները՝ մոռանալով սեփական մեղքերը, հաթաթաներ տալ ու անգամ սպառնալ վենդետաներով։

«Քաղաքական վենդետա լինելու է», «համբալի լավը», – օրերս հայտարարել է կարկառուն ՔՊ-ական Արսեն Թորոսյանը՝ ընդդիմությանն ուղղված իր խոսքում։

Թե ի՞նչ ձեռքբերում է ունեցել այս տարիներին պետությունն այս իշխանական սուբյեկտի մասնակցությամբ, որ նա այս կերպ քննադատում է երկու հայկական պետություն պահած նախկին իշխանություններին, պետք է ուղղակի նայել խոստումների ու իրականության տարբերությանը։ Իսկ այս իշխանությունների թողած իրականությունը դեռ չափվում է կորուստներով

Հարցն այն է՝ ի՞նչ անձնական ձեռքբերումներ է ունեցել ՔՊ-ական Արսեն Թորոսյանն այս տարիներին այստեղ առաջընթացը նկատելի է։ Ներկայացնում ենք հայտարարագրում նշվածները, իսկ իշխանափոխությունից հետո այլ դրվագներ ևս կբացահայտվեն:

Այսպիսով, այս ամսվա սկզբին ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որից տեղեկանում ենք, որ Արսեն Թորոսյանը գույքի համալրում ունի, ինչպես նաև գնել է նոր մեքենա՝ «Տեսլա»։

Տվյալ տարում Արսեն Թորոսյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ 2011 թվականին Նոր Նորքում գնված հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տունը՝ իր տնտեսական շինություններով, որը տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով, 2020 թվականին Ծաղկաձորում գնված հողամասը, որը տնօրինում է միանձնյա, և 2024 թվականին դարձյալ Ծաղկաձորում գնված  անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։ Վերջին գնումն արժեցել է 75 միլիոն դրամ։

Հաշվետու տարում Արսեն Թորոսյանը ձեռք է բերել նաև 2022 թվականի արտադրության «Տեսլա» մակնիշի մեքենա։

Նա այս տարի ևս պահպանել է 2023 թվականին «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ից և  UniCredit Bank Austria AG-ից գնած արժեթղթերը տվյալ տարվա սկզբում  1,030,000 դրամ և  49,500 եվրո, տարեվերջին՝ 0 դրամ և 50,500 եվրո։

Արսեն Թորոսյանն իր հայտարարագրում նշել է «Ծաղկաձոր Պարկ» ՍՊԸ-ից ստացած երկու՝ 15 միլիոն 750,000 դրամ և  1 միլիոն 750,000 դրամ փոխառության մասին։

ՔՊ-ական պատգամավորի դրամական միջոցները

Արսեն Թորոսյանի բանկային հաշիվների մնացորդները հինգ բանկերում հիմնականում նվազել են․ տարեսկզբին առկա 166.93 դրամը տարեվերջին կազմել է 322.31 դրամ, 1,355.21 եվրոն՝ 450.14  եվրո,  88.29 դոլարը՝ 46.77 դոլար և  686,290.49 դրամը՝ 593,593.29 դրամ, սակայն եռապատկվել են կանխիկ միջոցները՝ տարեսկզբի 1 միլիոն դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմելով 3 միլիոն դրամ։

Պատգամավորի՝ հաշվետու տարվա՝ 2024 թվականի եկամուտները կազմել են 13 միլիոն 491,955 դրամ, որը ձևավորվել է ֆինանսների նախարարությունից ստացած 2 միլիոն 063,918 դրամից (եկամտահարկի վերադարձ),  «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից ստացած 1,015,000 դրամ այլ եկամուտներից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ստացած 392,500 դրամ այլ եկամուտներից և ԱԺ-ից ստացած 10,020,537 դրամ աշխատավարձից։

Նշվում է նաև, որ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 միլիոն 470․922 դրամ, հիփոթեքի առարկան նոր կառուցվող բնակարանն է բազմաբնակարան շենքում։

Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում

Այս բաժնում հայտարարատու պաշտոնյան նշել է իր կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի «ՄԻԲՍ»-ում ունեցած բաժնեմասի մասին, ապա նշել այդ կազմակերպությունում՝ տնօրենի պաշտոնում նրա ներկայացվածության մասին։ Ի դեպ, այս դրվագի մասին մամուլը շատ է գրել ՝ տեղեկացնելով, որ «նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել է արտոնյալ կենտրոն  «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, հեղափոխությունից հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի: Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով, իսկ 2020-ին ստացել 127.6 մլն դրամ»:

Ի դեպ, «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ 5 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը» բաժնում Արսեն Թորոսյանը տեղեկացրել է 2023 թվականին կնքված և 2024 թվականի դեկտեմբերին ավարտված ծառայությունների ձեռքբերման պայմանագրի մասին։  Ըստ հայտարարագրի՝ այս պայմանագրի համար փաստացի վճարվել է 258 միլիոն 505,000 դրամ։

Պատգամավորը նաև հայտարարագրել է 2024 թվականին արված 7,000 եվրո և  3 միլիոն 088,960 դրամ միանվագ ծախսի մասին՝ չմանրամասնելով ծախսի բովանդակությունը։