Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. ՊուտինԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելԻնչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակության վայրը, նրա կնոջը պատկանող երկու տրանսպորտային միջոցները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցըՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանըԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արի ստե արա»․ ինչպես են քաղաքապետարանում իրար գետնին տապալում (տեսանյութ)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԻրանին միջուկային զենքի մշակումից զրկելը ավելի կարևոր է, քան համաշխարհային ճգնաժամըՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբԻ՞նչ հիմնավորմամբ է «Շանգրի Լա»-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել. Hetq.amԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՊուտինի օգնականը խոսել է Հայաստանի վարած քաղաքականության մասինԹուրքմենաստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ալիևի հետ օկուպացված Արցախում էԴալարիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. կա տուժած
Հասարակություն

Օկուպացված Արցախի Տանկ-հուշարձանն ու Հայրենականի զոհերի հիշատակին նվիրաված համալիրը ոչնչացված են

Monument watch. 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, ինչպես նշվել է մեր բազմաթիվ հրապարակումներում, Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված հուշարձաններ։

Վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ նմանատիպ համալիրներ Շուշիում, Հադրութում, Ազոխում, Մեծ Թաղերում և այլուր։

2025 թվականի մայիս ամսին Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմի կողմից արբանյակային պատկերների ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ծանր շինարարական տեխնիկայի միջամտությամբ Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է  Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը ՝ բաղկացած 3 խաչքարերից և  այլ կարևոր արժեքներից (նկ․ 1), այդ թվում՝

1) Խաչքար Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ (2015 թ․)

2) Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թթ․) զոհերի հիշատակին նվիրված  հուշարձան  (նկ․ 2)

3) «Փառք հայրենիքի պաշտպաններին» հուշապատ

4) Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված խաչքար

5) Կոթողներքևում զինվորներ (3հոգի) վերևում՝ Ոսկե արծիվ շքանշանի պատկեր։

6) Ջուղայի խաչքարերի նմանությամբ խաչքար, որը կանգնեցված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման 100 ամյակի առթիվ՝ (2015թ) (նկ․ 3)։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմը հատուկ շնորհակալություն է հայտնում Միհրան Դանիելյանին խորհուրդների և գծագրի համար:

2025 թվականի մայիսի 11-ին դիտարկված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2024 թվականի ապրիլ ամսից մինչ 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հուշարձանի տարածքում շինտեխնիկայի կուտակում կա, իսկ հուշարձանը ավերված է (նկ․ 4), իսկ 2023 թվականի դիտարկումները ցույց էին տվել, որ հուշարձանը կանգուն էր (նկ․ 5)։ Հուշարձանի ոչնչացման «շարժառիթը» ադրբեջանական նոր ճանապարհաշինական աշխատանքներն են։

Հավելենք, որ հուշահամալիրը մայիսյան Եռատոնի համար առանցքային նշանակության հուշարձան էր, որտեղ մայիսի 9-ին հավաքվում էին շրջանի բնակիչները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական Մեծ պատերազմին, Շուշիի ազատագրման հերոսներին։ Իսկ ապրիլի 24-ին այստեղ էին ոգեկոչում Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին։ Այս տեսանկյունից հուշահամալիրի ոչնչացումը նաև արցախահայերի մշակույթի իրավունքին հասցված հարված է։

Բացի այդ, Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված Տանկ-հուշարձանը (https://aparaj.am/tankic-tank-dirkhic-dirkh-hyd-ayem-eh-arcaxi-drosheh-bardzracrec-askerani-tank-hushardzanin/ )։ Այն կազմված էր քարե պատվանդանից, վերջինիս վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից (Նկ․ 6, 7), որի վրա ծածանվում էր ՀՀ դրոշը։ Արբանյակային պատկերների 2023 թվականի դիտարկումները ցույց են տվել, որ հուշարձանը դեռ կանգուն է (նկ․ 8 ), սակայն արդեն 2024 թվականի պատկերները ապացուցում են, որ հուշարձանը ավերված է (նկ․ 9)։

Հարկ է նշել, որ Ասկերանի Տանկ-հուշարձանը մեծ նշանակություն է ունեցել արցախահայերի կյանքում․ 1992 թվականին Շուշիի ազատագրման առթիվ յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Ասկերանի շրջանի և այլ վայրերի բնակչությունը այցելել է Ասկերանի տանկ-հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ Բացի այդ, այստեղ են կազմակերպվել են նաև  Արցախի Պաշտպանության բանակի զինված ուժերի նորակոչիկների երդման զինվորական հանդիսավոր արարողությունները։

Մեր արձագանքը

Արցախի Ասկերանի շրջանի Հայրենական պատերազմի զոհերին, Արցախյան ազատամարտին և Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների և խաչքարերի ոչնչացումը  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ39-րդ40-րդ  և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» https://ich.unesco.org/en/RL/armenian-cross-stones-art-symbolism-and-craftsmanship-of-khachkars-00434 և համարվում է համամարդկային արժեք։  Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։