Ադրբեջանը թուրքական նոր զենք է ցանկանում ձեռք բերել
Ադրբեջանը ցանկանում է թուրքական արտադրության նոր զենքով համալրել բանակը։ Տեղեկացնում է Oxu.az կայքը։
Թուրքական արտադրության նոր զենքն իրենից ներկայացնում է դիպուկահար հրացան, որն արտադրվել է գերմանական զինատեսակներից մեկի օրինակով։ MPT-76 կոչվող դիպուկահար հրացանը արտադրվում է Թուրքիայում, սակայն նոր է մտնում զանգվածային օգտագործման մեջ։ Ըստ աղբյուրի՝ այդ զենքը պահանջարկ ունի ԱՄՆ-ում և Չիլիում։ Սակայն Ադրբեջանը լինելու է առաջին գնորդը։
Դիպուկահար հրացանի մասին հաղորդվում է միայն, որ այն դիպուկ կրակում է ընդամենը 600 մետր։