Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)
Տեսանյութ

Վրե՞ս ես քշելու. միջադեպ պարեկների մասնակցությամբ (տեսանյութ)

Փաստաբան Ռոման Երիցյանը տեսանյութ է հրապարակել պարեկային ծառայողների մասնակցությամբ ու կից գրել.

«Կորած մոլորվածները կամ պարեկային դեզերտիրները

Ուրեմն այսպես․ Երեկ՝ ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց պարեկային ծառայողը կանգնեցնում է եղբորս պատկանող, սակայն ընկերոջս կողմից վարվող ավտոմեքենան և առանց կանգնեցման պատճառները պարզաբանելու պահանջում ներկայացնել փաստաթղթեր։
Էս համեստ ընկերս կատարում է նրանց անօրինական պահանջը, ներկայացնում Տ/Մ տեխնիկական անձնագիրն ու միաժամանակ հայտարարում, որ վարորդական իրավունքի վկայականը մնացել է իր ավտոմեքենայում։ 

Պլանշետի օգնությամբ նույնականացնելով և համոզվելով, որ մարդն իրոք ունի Տ/Մ վարելու գործող վկայական, պարեկային ծառայողը հայտարարում է, որ ընկերոջս ենթարկելու է 3․000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության՝ առանց վարորդական վկայականի ֆիզիկական օրինակն իր մոտ պահելու Տ/Մ վարելու համար։
Միաժամանակ պարեկային ծառայողը վերջինիս պարզաբանում է, որ արձանագրությունը կազմելուց հետո կարգելի ընկերոջս վարել ավտոմեքենան, քանի դեռ իր մոտ չունի Տ/Մ վարելու իրավունքի վկայականի ֆիզիկական օրինակը։ 

Ընկերոջս խնդրանքով ներկայանում եմ խախտման վայր, մոտենում պարեկային ծառայողին, ներկայանում, ցույց տալիս ծառայողական վկայականս և խնդրում պարզաբանել, թե ինչի հիման վրա է պարեկային ծառայողը ընկերոջս նկատմամբ ՎԻՎ արձանագրություն կազմում։ 
Մոտ մեկ րոպե քարանալուց հետո պարեկային ծառայողը ինչ-որ անկանոն շարժումներ է կատարում, ուժեղ զայրանում, նստում ավտոմեքենան և պարզաբանելով, որ շուտով հետ կգա, հեռանում նշված վայրից։

Ընկերոջս հետ կիսվում եմ, որ, ըստ իս, պարեկային ծառայողին հանկարծակի ինչ-որ մեղու է կծել, քանզի ցուցադրված անկանոն շարժումներն այլ կերպ բացատրել հնարավոր չէր։ 
Միաժամանակ պարզաբանում եմ, որ փորձը ցույց է տալիս նման դեպքերում պարեկային ծառայողների անվերադարձ գնալը։

Անհանգստանալով պարեկային ծառայողի հոգեկան վիճակով՝ մոտ 15-20 րոպե հետո ահազանգում եմ ոստիկանություն 102 հեռախոսահամարին, պատմում կատարվածը, տրամադրում նույնականացման հանար բավականաչափ տվյալներ (պարեկային ծառայողներից տղամարդը չի ներկայացել, կինը ավագ լեյտենանտ Հարությունյանն էր, ծառայողական մեքենայի համարանիշը՝ 338 DH 61, մեքենային էլ փակցված է 1269 համարը) և խնդրում հնարավորինս սեղմ ժամկետում կապ հաստատել պարեկային ծառայողի հետ՝ նրա որպիսիությունը պարզելու նպատակով։ 

Տեսնելով, որ մեր գերհզոր ոստիկանները վերջինիս գտնել չեն կարողանում կամ չեն ուզում, անկախ տրված խոստումից հետադարձ կապ ինձ հետ չեն հաստատում, սկսում եմ անձնական որոնողական աշխատանքները։

Մեկ էլ ըհը. հայտնվում է նույն էկիպաժը, որի հետևից էլ ես։ Ձայնային և լուսային ազդանշաններով կանգնելու խնդրանքս անտեսելով՝ պարեկային ծառայողը հատելով հոծ գիծն ու Կոմիտասի սիթիի խաչմերուկում տեղադրված լուսացույցի արգելող ազդանշանը, մտնում է հանդիպակաց երթևեկելի գոտի  և դիմում փախուստի։ Մոտ կես ժամ որոնողական աշխատանքներից հետո վերջինիս կրկին գտնում եմ, այս անգամ արդեն նույնանման խախտումներով երթևեկում իր հետևից և կարողանում նրան կանգնեցնել։ 

Որպեսզի պարզ լինի. էկիպաժն իր փախուստի ընթացքում ոչ միայն կատարում էր տարբեր վարչական իրավախախտումներ, այլև երկու անգամ փողոցը մաքրող քաղաքացիների է համարյա թե ենթարկել վրաերթի։
Ինչևէ, թե ինչ է տեղի ունեցել պարեկային ծառայողներին կանգնեցնելուց հետո, կարող եք տեսնել ստորև հրապարակված տեսագրությամբ։

Հետգրություն․ ՀՀ ոստիկանության պետի 23․09․2020 թվականի 36-Լ հրամանով հաստատված պարեկային ծառայության կանոնագրքի 63-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայության իրականացման ընթացքում պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումները՝ նկատի ունենալով մարդու՝ ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև այն, որ «Ոստիկանության մասին» օրենքով հրապարակայնությունը ոստիկանության գործունեության սկզբունքներից է, իսկ պարեկային ծառայողը հաշվետու հանրային ծառայող է»: