Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Քաղաքացուն տրված տարկետման իրավունքը կհամարվի դադարեցված առանց կառավարության որոշման. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացուն տրված տարկետման դադարեցման (հիմք առաջանալու պարագայում) ընթացակարգի պարզեցման անհրաժեշտությամբ:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի և կառավարության 2023 թ. մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված կարգով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտը: Տարկետում ստացած քաղաքացիները բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում (այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու, օրենսդրությամբ կամ հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կարգապահական կանոններով կամ հաստատության և ուսանողի միջև կնքված ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառներով) կորցնում են տարկետման իրավունքը և ենթակա են զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:

Ըստ գործող կարգի 9-րդ կետի, «ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը՝ հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ: Սույն կարգի հիմքով տարկետում ստացած ուսանողների ուսումնառությունը դադարելու, կամ սույն կարգի N 2 հավելվածով սահմանված այլ մասնագիտությամբ սովորելու տեղափոխվելու դեպքում բուհերը պարտավոր են 5-օրյա ժամկետում դրա մասին հայտնել նախարարությանը և քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանմանը»:

Բուհից հեռացված կամ ազատված ուսանողների տարկետումը դադարեցնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը քաղաքացու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, համաձայն կարգի 12-րդ կետի, կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին կառավարության որոշման նախագիծ, ընդ որում յուրաքանչյուր քաղաքացու համար պատրաստվում է առանձին նախագիծ, քանի որ նրանց տվյալները ԿԳՄՍ նախարարություն են ներկայացվում տարբեր ժամանակահատվածներում: Կառավարության որոշման նախագիծ մշակելու գործընթացում առաջանում են տարբեր խոչընդոտներ՝ կապված քաղաքացու տվյալների ճշգրտման, ժամկետների հետ, որոնք կարող են անդրադառնալ զորակոչի կազմակերպման գործընթացի վրա:

Նախագծով փոփոխություններ են նախաձեռնվել կարգի 11-րդ և 12-րդ կետերում՝ քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու հետ կապված հարցերը քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած համապատասխան ստորաբաժանման միջոցով կարգավորելու և կառավարությանը յուրաքանչյուր քաղաքացու համար առանձին կառավարության որոշման նախագիծ չներկայացնելու նպատակով: Առաջարկվում է կարգի 9-րդ կետով նախատեսված ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու, ինչպես նաև կարգի 10-րդ կետով սահմանված դեպքերում քաղաքացուն տրված տարկետման իրավունքը համարվի դադարեցված առանց կառավարության որոշման (ուսումնառությունը դադարեցվի փաստի ուժով), որի վերաբերյալ զինվորական հաշվառումն իրականացրած համապատասխան ստորաբաժանումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով պատշաճ ծանուցում ապահովի քաղաքացուն՝ ծանուցման մեջ նշելով զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում