Ստեփանակերտի ճարտարապետական տեսքը պետք է բարելավել. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մարտի 22-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ մասնակցել քաղաքապետին առընթեր ճարտարապետական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մի շարք նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է բոլոր նախագծերի մանրակրկիտ քննարկումը՝ նշելով, որ մայրաքաղաքում քաղաքաշինական ռազմավարության հիմնական ուղղվածությունը պետք է լինի քաղաքի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնումը եւ ճարտարապետական տեսքի բարելավումը:
Նիստին մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: