Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Հռոմի նորընտիր պապի կարևոր կոչն ու Վատիկան-Բաքու հարաբերությունները

«Գեղարդ» վերլուծական․

Կաթոլիկ եկեղեցու նորընտիր հովվապետ Լևոն 14-րդն առաջին հանդիպումն է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ BBC-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապը կոչ է արել ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, որոնք ազատազրկվել են «ճշմարտությունը որոնելու և հաղորդելու համար»։ Հռոմի պապը նշել է նաև, որ մամուլի ազատությունը պետք է պաշտպանվի, իսկ ազատազրկված լրագրողների տառապանքները «մարտահրավեր են պետությունների և միջազգային հանրության խղճի դեմ»։

Վատիկանի հետ սերտ հարաբերություններ կառուցող Ադրբեջանում Լևոն 14-րդի այս ելույթը հազիվ թե լուսաբանվի՝ հաշվի առնելով մամուլի ազատության վիճակն այդ երկրում։ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային կառույցի՝ 2024 թվականն ամփոփող տվյալներով՝ Ադրբեջանում եղել է 13 ազատազրկված լրագրող։ Մայիսի 9-ի՝ թարմացված տվյալներով՝ Ադրբեջանում ազատազրկված լրագրողների թիվը հասել է 25-ի․ վերջին դեպքը երկու անկախ լրագրողներ Ուլվիյա Ալին և Ահմադ Մամմադլին էին։ Բնականաբար, ադրբեջանական ռեժիմի կողմից լրագրողների հետապնդումը կրում է քաղաքական բնույթ։ Ազատազրկվածների թվում է նաև հետազոտող, սյունակագիր Բահրուզ Սամադովը, որին առաջադրված է դավաճաության մեղադրանք։ Վերջինս համարձակվել էր քննադատել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը։

Լրագրողները միակ հետապնդվող խումբը չեն Ադրբեջանում։ Էթնիկ փոքրամասնությունների, օրինակ՝ թալիշ գործիչերի, շիա հավատացյալների նկատմամբ ապօրինի հետապնդումները ևս սովորական երևույթ են։

Սովորաբար միջազգային կառույցների և տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են այս խմբերը, ինչպես նաև՝ իրավապաշտպաններն ու հասարակական գործիչները։ Ներկայումս Բաքվում շինծու դատավարություն է ընթանում շուրջ երկու տասնյակ հայ պատանդների ու գերեվարված անձանց նկատմամբ, որոնց ազատ արձակման պահանջով հանդես են եկել տարբեր կառույցներ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանը։ Հարկ է, որ միջազգային նման կառույցներն իրենց ուշադրությունը սևեռեն նաև այս գործընթացի վրա։

Վերջին տարիներին Բաքուն ակտիվ աշխատանք է տանում Վատիկանի հետ, որի նպատակներից մեկն էլ հանդուրժողական երկրի կերպարի առաջմղումն ու Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունն աղվանաուդիական ներկայացնելն է։ «Գեղարդ» հիմնադրամը պարբերաբար անդրադարձել է այս խնդիրներին։

Հույս ունենք, որ Հռոմի նորընտիր պապն ավելի բծախնդիր վերաբերմունք կունենա Բաքվի քաղաքականության նկատմամբ՝ հիմքում ունենալով քրիստոնեական, համամարդկային, մարդասիրական արժեքները։ Կաթոլիկ եկեղեցին, իրապես, կարող է մեծ նպաստ ունենալ Արցախի հայկական-քրիստոնեական ժառանգությունը ոչնչացումից և կեղծումից փրկելու գործում։