Թրամփ-Պուտին հանդիպումն անհրաժեշտ է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհրաժեշտ է անվանել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այս մասին հաղորդում է RT-ն։
«Նման հանդիպումը, անշուշտ, անհրաժեշտ է։ Այն անհրաժեշտ է առաջին հերթին ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների տեսանկյունից», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միաժամանակ նա նշեց, որ դա կարևոր է նաև միջազգային հարցերի և տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ ուկրաինական հարցի վերաբերյալ բարձրագույն մակարդակով լուրջ զրույցի տեսանկյունից։