Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասին
Մամուլ

Մասկի շոուներ․ կոռուպցիայի դեմ պայքարը թեժանում է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

 

Երեկ Հակակոռուպցիոն դատարանը հերթական «բռնել-բռնոցին» է իրականացրել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց 11 հոգու ձերբակալելու մասին։ «Հրապարակ»-ին Կոմիտեից ասացին, թե այդ անձինք ձերբակալվել են կաշառք տալու-ստանալու մեղադրանքով, բայց այլ մանրամասներ չհաղորդեցին։


Քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Շենգավիթի թաղապետարանի ձերբակալված աշխատակիցները երեքն են, մեկը՝ ներկայիս աշխատակից, երկուսը՝ նախկին։ Մյուս ձերբակալվածները քաղաքացիներ են, որոնք կաշառք են տվել համայնքային աշխատողներին։ Ըստ տեղեկությունների՝ մեղադրվող աշխատակիցներն առեւտրի բաժնից են, բացի այս 3 անձից, սույն քրեական գործի շրջանակներում սպասվում են նաեւ նոր ձերբակալություններ։ Քաղաքապետարանում զուգահեռներ են տանում՝ ասելով, թե գործում է նույն սխեման, ինչ մյուս դեպքերում է գործել․ գումար են վերցնում քաղաքացիներից՝ այս կամ այն գործն անելու համար։ Նման սխեմա գործում է գրեթե բոլոր համակարգերում, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հանրության առաջ «մասկի շոու» կազմակերպելու կարիք կա, եւ այդ օպերացիաներից մեկն էլ, ըստ էության, իրականացվել է Շենգավիթում։ Պետք չէ մոռանալ, որ ընտրությունների ենք գնում եւ առաջիկա մեկ տարվա ընթացքում նման տեսարանների դեռ շատ ենք ականատես լինելու՝ իշխանությունը պետք է ցույց տա, որ անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ։

Տեղեկացանք նաեւ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նրանց ձերբակալել է ոչ թե աշխատավայրից, այլ՝ տարբեր վայրերից, որտեղ նրանք գտնվել են, օպերացիան տեղի է ունեցել վաղ առավոտյան։ Նշենք, որ նախորդ ամիս այս նույն բաժնից եւս 2 անձ էր ձերբակալվել՝ կաշառք ստանալու համար։ Ինչպես իրավապահ համակարգից մեզ փոխանցեցին՝ սրանք տարբեր քրեական գործեր են։ Առաջին գործով դեռ կալանավորումներ կլինեն։ Տարվա սկզբից Հակակոռուպցիոն կոմիտեն դուրս չի գալիս Երեւանի քաղաքապետարանից՝ ձերբակալվում են է՛լ վարչության պետեր, է՛լ պետերի տեղակալներ, է՛լ շարքային աշխատողներ ու բաժինների աշխատողներ։ Ըստ համառ լուրերի՝ քրեական մեղադրանք կարող է առաջադրվել նաեւ քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ-ի գործով։