Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասին
Մամուլ

«Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին: Ի՞նչ կտա, ըստ էության, այս պահին թշնամու տիրապետության տակ գտնվող երկրի նախագահի ընտրությունը արցախահայերին եւ առհասարակ հարցը ուղղել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանին, ով նկատեց.

- Արցախի իշխանական կառույցների պահպանումը կարևոր է, քանի որ դա մեզ թույլ կտա հակազդել այն ուժերին, որոնք ձգտում են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և Արցախի խնդիրը համարում են լուծված։ Այն է՝ արդարացնել Ադրբեջանի հանցագործությունները՝ լիովին անտեսելով միջազգային իրավունքը և մարդկային բարոյականությունը։

Ինչ վերաբերում է նախագահի ընտրության կարգին, ապա այս հարցում տարբեր կարծիքներ կան, այդ թվում՝  էլեկտրոնային քվեարկությունն է։ Կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Արցախի ժողովուրդը ցրված է Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ, և նրա մի զգալի մասը ժամանակավորապես ապաստան է գտել Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ուստի քվեարկության նման եղանակը չի արտացոլի իրական պատկերը։ Ընտրողը ստույգ տեղեկատվություն և պատկերացում չի ունենա նաև թեկնածուների ուժեղ և թույլ կողմերի, նրանց ծրագրի և այլն մասին։

Նախընտրելի են Ազգային ժողովում քվեարկության միջոցով ընտրությունները, թեև այս ընթացակարգն ունի նաև իր թերությունները, քանի որ, իմ կարծիքով, Արցախի Ազգային ժողովն ունի իր մեղքի բաժինը մեր ժողովրդի ողբերգության մեջ։ Արցախի նախագահի ընտրությունը թույլ կտա մեր ժողովրդին համախմբել կադրային ներուժը, ջանքեր գործադրել և աշխատանք սկսել օտարերկրյա կառույցների և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ։

- Ըստ շրջանառվող լուրերի, օկուպացված Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Արցախը լուծարած նախագահ Սամվել Շահրամյանը, սրան ինչ գնահատական կտաք։

- Շահրամանյանի թեկնածության վերաբերյալ ես չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել, քանի որ այս գործչին լավ չեմ ճանաչում։ Մի քանի անգամ ավագանու կազմում հանդիպել ենք նրա հետ, զրույցներ ունեցել, խնդիրներ քննարկել։ Կարծես թե նա ճիշտ է պատճառաբանում, բայց ես տարակուսում եմ նրա պասիվությունից, զգուշավորությունից և ՀՀ իշխանությունների արձագանքին մշտական ​​հետադարձ հայացքից։

Նրան ուղղված կան  բազմաթիվ հարցեր՝ ունեք էթնիկ զտումների, բնակչության անվտանգ ելքի եւ ընդհանրապես բանակցությունների եւ լուծարման վերաբերյալ։  Ցավոք սրտի, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում։ Բոլորն այս կամ այն ​​կերպ կապված են արտաքին ուժերի հետ։

Ես ժամանակին խոսել եմ 2008 թվականին Արցախի Ազգային ժողովում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցով լսումների մասին։ Այնուհետև ես առաջարկեցի Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ պահը հարմար էր։ Սա հիմնավորեցի, կապեցի անվտանգության խնդրի հետ ու զարմացա, երբ մոտ 100 ներկաներից ոչ մեկը չաջակցեց իմ առաջարկին։

Երբ այսօր լսում եմ, թե ինչպես են Պուտինը և մյուս պետությունների ղեկավարները նախատում ՀՀ իշխանություններին Արցախը չճանաչելու համար, ակամա հիշում եմ այդ քննարկումները։ Ահա թե ինչպես տասնամյակների ընթացքում մենք կորցրել ենք մեր կադրային ներուժը և ունենք պատեհապաշտների, անհեռատես ու եսասերների մի ամբողջ «բանակ»։ Ես ներողություն եմ խնդրում կոշտ լեզվի համար, բայց չեմ կարող լռել։

-Պարոն Առուշանյան, առհասարակ, որքանո՞վ եք իրատեսական համարում այլեւս հայկական Արցախ վերադարձը։

- Ես լավատես եմ և հավատում եմ մեր պատմական հայրենիք վերադարձի հարցի դրական լուծմանը։ Միայն դրա համար անհրաժեշտ են հսկայական ջանքեր, հայ ժողովրդի ռեսուրսների կենտրոնացում, ճիշտ արտաքին քաղաքականություն և պետության արդյունավետ կառավարում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում