Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասին
Մամուլ

Դեմս պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն.  «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գրում է.

Հարցազրույց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արման Ղազարյանի հետ.

- Խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպին հաջորդած արտահերթ նիստին ձեր խմբակցությունը չէր մասնակցում։ Գուցե այլեւս որոշել եք խորհրդարան չվերադառնա՞լ՝ նման վերաբերմունքի չարժանանալու համար։

- Մենք չենք մասնակցել նիստին, որովհետեւ դա իրենց օրակարգն էր՝ արտահերթ նիստ բերելը։ Իրենք մեր բերած արտահերթ նիստերին չեն մասնակցում, մենք ինչի՞ պիտի իրենց օրակարգով շարժվենք ու մասնակցենք։

- Բայց քիչ չեն եղել դեպքերը, որ մասնակցել եք իրենց հրավիրած արտահերթ նիստերին։

- Դե, քննարկել ենք, նպատակահարմար չենք գտել այս անգամ մասնակցել։

- Իսկ գուցե վախեցել եք Վահագն Ալեքսանյանի սպառնալիքների՞ց, որ հայտարարել է՝ Քոչարյանը որ պահին մտավ դահլիճ, պատասխան է տալու։

- Ես իմ կյանքում ոչ մեկից չեմ վախեցել, մենակ իմ Աստծուց եմ վախեցել, ինչի՞ց վախենանք որ, ի՞նչ կա վախենալու։

- Իսկ նիստին մասնակցելը «նպատակահարմար չգտնելու» պատճառը ո՞րն է։

- Ներքին քննարկում է եղել, որի մանրամասները չեմ կարող ասել։

- Հնարավո՞ր է, որ էլ չվերադառնաք նիստերի դահլիճ՝ հաշվի առնելով, որ կենսագրություն չունեցող ՔՊ-ականները սահման չեն ճանաչում, ձեզ ինչ ասես՝ չասեցին, ոնց ասես՝ չնվաստացրին։

- Նման քննարկում չի եղել, որ էլ երբեք չմասնակցենք, եթե լինի նման քննարկում, կարծում եմ՝ խմբակցությունը լրացուցիչ հայտարարություն կտարածի։

- Ձեզ քննադատում են, թե էլ ինչ պետք է լինի, որ անցնեք ավելի ռադիկալ գործողությունների, «թքում-մրում են», ամբիոնից ձեզ հայհոյում են, բայց դուք շարունակում եք նույն ոճով աշխատանքը, ասես ոչինչ չի եղել։

- Էդ թքող-մրողները թող գան, իմ չափ պայքարեն, ես առաջին օրվանից փողոցում եմ եղել՝ ՀՓՇ-ից (Հայրենիքի փրկության շարժում) սկսած, բազմաթիվ զրկանքներ եմ կրել, ու ով ինձ թքում-մրում է, փորձում է այլ ձեւ ներկայացնել, թող գա կանգնի, աչքերիս մեջ նայելով ասի՝ ինձնից ու իմ թիմակիցներից շատ ո՞վ է պայքարել Նիկոլի հեռացման համար, նոր այն ժամանակ կասեմ։ Տեղից խոսելը հեշտ է, առաջին օրվանից բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, մնացածը «աղվեսը ծառի տակ նստած» պատմությունն է հիշեցնում, հեշտ է հեռվից խոսելը։ Բացի դա, ես իմ ընտրողների առաջ պետք է հաշվետու լինեմ, երբ նրանք ասացին, որ այլեւս նպատակահարմար չեն գտնում, որ ես խորհրդարանում լինեմ, մեծ սիրով կմտածեմ իմ հետագա քայլերի մասին։

- «Հայաստան» դաշինքի ընտրողները ձայն են տվել իշխանափոխության նպատակով։

- Ես, ճիշտն ասած, իմ կյանքի եւ մնացած փորձով չեմ տեսել, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է իշխանություն փոխեն, չկա նման դեպք, նայում եմ միջազգային-բան, Հայաստանի պատմությունն էլ՝ չկա մի տեղ, որ խորհրդարանական ընդդիմությունն իշխանափոխություն անի, ես նման բան չգիտեմ։

- 7 տարի առաջ Հայաստանում եղավ, բացի այդ՝ ձեր առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էր ընտրություններից հետո նման խոստում տալիս, մանդատները վերցնելը հիմնավորում էիք, որ գնում ենք խորհրդարան՝ խրամատավորվելու, իշխանություններին հեռացնելու։

- Դե, իշխանությունը հեռացնելու տարբերակներից մեկն է էդ էլ, մնացածը՝ մենք իրավիճակը գնահատել եւ ըստ այդմ առաջ ենք գնում։

- Վերջին ընդհարումից հետո գուցե փորձեք իմպիչմենտի՞ գնալ։

- Ես պրագմատիկ մարդ եմ, իմպիչմենտի բոլոր իրավական հիմքերն առաջին օրվանից ես տեսնում եմ, բայց պիտի ինձ ապացուցեն քայլերի հաջորդականությունը՝ առարկայական, որ այս տեղից շարունակվելու է այս գործը, եթե սա էլ պետք է ձեւական օգտագործվի, ճիշտ չի։ Ինչ-որ մարդիկ եթե փորձում են իմ հաշվին քաղաքական դիվիդենտներ շահեն, ճիշտ չի, էլի, պետք է ռեալ նայենք։ Հա, ասենք՝ իմպիչմենտ է, բերեք՝ ստորագրենք, դա ի՞նչ է տալու մեզ։

- Բայց հենց դո՛ւք պետք է քայլերն անեք, ոչ թե ձեզ ասեն։ Մի կողմ թողնենք իշխանության ձախողումները՝ Արցախի, անվտանգության հետ կապված, վերջին օրերին խորհրդարանում ակնհայտ «բեսպրեդել» պահվածք են ցուցադրում։ Օրինակ, եթե փորձեք ձեր ընտրողներին ոտքի հանել, չե՞ք կարծում, որ կհաջողեք։

- Իրավիճակը եւ մեր ունեցած հնարավորությունները պետք է ճիշտ գնահատենք։ Եթե էդ ամեն ինչը չի ստացվում, դեմդ պատ է, ի՞նչ եք առաջարկում՝ գնամ գլխով խփեմ պատի՞ն։

- Բայց փորձե՞լ եք երբեւէ, որ ասում եք՝ չի ստացվում, հիմա չարժե՞ փորձել, թվում է՝ էլ կորցնելու բան չկա։

- Եթե ես ի սկզբանե գտնում եմ, որ մի պրոյեկտ հնարավոր չէ․․․ պահանջը կա՞, դուք տեսնո՞ւմ եք էդ հանրային պահանջը, ես չգիտեմ․․․ երեկ էդ միջադեպը եղավ, մենք 5-10 պատգամավորով կենտրոնում էինք, քանի՞ մարդ է մեզ զանգել, որ մեր կողքին են, էլ ուր մնաց իմպիչմենտ։ Ինձ զանգել են իմ թիմակիցները, ընտրողները, բայց շատ-շատ քաղաքական ուժերից, ովքեր ընդդիմություն են, զանգեն ասեն, որ, ընկերներ, մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ ձեր կողքին կանգնելու, այդ թվում՝ ձեր նշած մարդիկ, որ ասում են՝ ընդդիմությունն անելիք չունի այստեղ։

- Այլ ընդդիմադիրներից ինչո՞ւ եք ակնկալում, որ կանգնեն ձեր կողքին, դուք ձեր 300 հազար ընտրողին կոչ արեք՝ փողոց դուրս գան։

- Բայց ո՞վ է ասում, որ փողոց չենք հանում կամ աշխատանք չենք տանում, ես ամենշաբաթյա ռեժիմով իմ ընտրողներին հանդիպում եմ, եւ երբ ժամանակը եկավ, կարծում եմ՝ դրան էլ կհասնի բանը։

- Հիմա ժամանակը չէ՞։

- Հիմա ժամանակն է, ինչքան շուտ ազատվենք էդ մարդուց, մեր երկրի, մեր՝ բոլորիս օգուտն է, բայց, կրկնում եմ՝ մեր հնարավորությունները պետք է ռեալ գնահատենք։ Ես մի բան չեմ կարողանում անեմ, դու ինձ ասում ես՝ գնա մտի դրա տակ, էդ քաշը ծանր է իմ համար։

- Չե՞ք կարծում, որ ժամանակը ձեր դեմ է աշխատում, մարդիկ տեսնում են՝ ինչպես եք կուլ տալիս ՔՊ-ականների վիրավորանքը, գնում խորհրդարան, ամենատարբեր հարցեր քննարկում, «վարչապետին» հարցեր տալիս եւ այլն։

- Կարող է հիասթափվեն, ես չեմ բացառում, ձեզ թվում է՝ այս գզվռտոցը մեր քաղաքացիների սրտո՞վ է։ Բայց ի՞նչ եք կարծում՝ ես ո՞նց կարող եմ չգնալ, ինձ ուղարկել են խորհրդարան իրենց պրոբլեմներով, ինձ չեն ուղարկել, որ կռիվ անեմ։ Ի՞նչ եք առաջարկում՝ չգնա՞մ։ Իրենց ուզածն էլ դա է, ՔՊ-ն էլ է ուզում մեզնից ազատվի, որ ոնց կառավարության նիստերն են առանց զեկուցելու անում, ստեղ էլ անեն՝ 10 րոպեանոց նիստեր անեն պրծնեն։ Եթե ես ու Դանիելյան Գառնիկը չգնանք հանձնաժողովների նիստերին, էդ նիստերը 3 րոպե են տեւելու, բազմաթիվ խնդիրներ ենք բարձրաձայնել, լուծում տվել, խի՞ եք մեր աշխատանքը թերագնահատում, մարդն ասում է՝ գնա սպանդանոցի խնդիրը դիր, իմ՝ կարկուտից տուժած այգու խնդիրը դիր, ու այսպես շարունակ, խի՞ եք ուզում ամեն ինչ գցեք ջուրը։

 

- Ուզում եք ասել, որ ման­դատ­ները վայր դնելն էլ նպատակահարմար չեք գտնում։

- Դա մեզ ի՞նչ կտա։

- Քաղաքական ճգնաժամ, հանրային տրամադրություններում գուցե փոփոխություններ լինեն։

- Ի՞նչ ճգնաժամ, եթե սահմանադրական ճգնաժամ չկա, քաղաքականը ի՞նչ․․․ ժողովրդի մեջ մի պահ մտցրել էին, որ մանդատները դնենք, Նիկոլը կգնա։ Նորից եմ ասում՝ իրենց նպատակն է դա, որ սաղս դնենք, մեզ անձեռնմխելիությունից զրկեն, սաղիս անօրինական ճանապարհով տանեն լցնեն բերդերը, պրծնեն։

- Բայց դա կարող է տրամադրություն փոխել, քաղաքացին կտեսնի, որ դուք առաջին քայլն արել եք՝ իշխանության հարցերը ռադիկալ ճանապարհով լուծելու, ինքն էլ ոտքի կկանգնի։

- Երբ ժամանակը գա, մենք տեսնենք, որ մանդատ դնելը կարող է ժողովրդի լայն զանգված հավաքագրել, մենք էդ քայլին էլ կգնանք, էդպես չի, որ մանդատը շատ տաք է պահում մեզ։