Հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարը, ԱՄՆ պետքարտուղարն ու Սիրիայի արտգործնախարարը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սիրիայի արտգործնախարար Սաադ Ալ-Շիբանին եռակողմ հանդիպում են անցկացրել Անթալիայում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Թուրքական ԶԼՄ-ները նշում են՝ Ֆիդանը Անթալիայում շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ իր գործընկերների հետ: