Պուտինի և Թրամփի հանդիպման հարցը դեռևս չի բարձրացվել. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքներ ներկայումս չեն տարվում։
Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առաջիկա օրերի համար նախապատրաստական աշխատանքներ չկան: Հարցը դեռևս համաձայնեցված չէ, ուստի մենք այստեղ դեռ ասելիք չունենք», - ասել է Պեսկովը: