Սիրիան սկսել է միրգ և բանջարեղեն մատակարարել Ռուսաստան
Սկսվել են սիրիական միրգ-բանջարեղենի մատակարարումները Ռուսաստան, որոնք մասամբ կփոխարինեն հունվարից արգելված թուրքական մթերքներին։ Մատակարարի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում ռուսական խոշոր ընկերությունների հետ, գրում է Коммерсантъ թերթը։
Աղբյուրը հայտնում է, որ ներմուծումն իրականացնում է Մայկոպում գրանցված «Ադըգ-Յուրակ» ընկերությունը: Գլխավոր տնօրեն Ասլան Փանեշի խոսքով` նախորդ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ է ժամանել մթերքների խոշոր, արդեն 2-րդ խմբաքանակը Սիրիայից` մոտ 3.000 տոննա նարինջ, կիտրոն, գրեյփֆրուտ, լոլիկ և կաղամբ:
Մշտական ներմուծման կագավորմանը խանգարում է անորակ փաթեթավորման նյութը, որի արտադրությունը Սիրիայում կսկսվի միայն կես տարի անց: