«Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին». թաղապետ
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատասենյակում է և 2 ժամից պատրաստվում է ընդունել քաղաքացիների: Այս մասին նա հայտնել է լրատվամիջոցին:
Տիգրան Տեր-Մարգարյանը Sputnik Արմենիան-ին ասել էր, թե՝ «Եթե հրաժարական տալու լինեմ, ինքս պաշտոնապես կհայտարարեմ այդ մասին»։
Նշենք, որ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։