Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ մասնակցելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրին։
Գործակալությունը նշում է, որ վարչակազմի ներկայացուցիչը նման տվյալներ է հրապարակել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։
Թրամփը նախկինում չէր բացառել մայիսի 15-ին Ստամբուլ կատարելիք իր այցը՝ հաստատված ժամանակացույցից դուրս՝ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու համար։
Բանակցություններին ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Խմբի կազմում են նաև փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։