Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի Շամախիի շրջանում գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է ԱՆԱՍ-ի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03:14-ին՝ Շամախիի շրջանում գտնվող Պիրգուլու կայանից 15 կմ հյուսիս։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: