Անտառային հրդեհներ Կանադայում. կան զոհեր
Կանադայի Մանիտոբայի կենտրոնում բռնկված անտառային հրդեհների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։
Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը։
Տեղական ոստիկանության տվյալներով՝ զոհերը տղամարդ և կին էին, և նրանց ինքնությունը պարզվում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 1000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Մանիտոբայի արևելյան մասում՝ Լակ դյու Բոննե տարածքում սկսված անտառային հրդեհների պատճառով։ Մոտակա ամառանոցային գյուղերի բնակիչները ստացել են տարհանման հրաման։
Հրդեհի տարածքը գնահատվում է 100 հազար հեկտար։