«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Սրբազան պայքարի՝ բերման ենթարկված երիտասարդներին
Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Արթուր Սարգսյանն այցելել են Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սրբազան պայքարի երիտասարդներ Լիդյա Մանթաշյանը, Լուսինե Գրիգորյանն ու Էլեն Գաբրիելյանը, որոնք իրականացնում էին «Չեմ վստահում» ակցիան, բերման են ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։