Պուտինի Թեհրան այցի նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են. Իրանի ԱԳՆ
Իրանն ու Ռուսաստանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Իրան։
Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ Պուտինի Իրան այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ժամկետները դեռևս համաձայնեցված չեն», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան կարևորում է Թեհրանի հետ համագործակցությունը. «Մենք բարձր ենք գնահատում ինչպես մեր գործընկերային հարաբերությունները այս երկրի հետ, այնպես էլ մեր հարաբերությունների զարգացման մակարդակը բազմազան ոլորտներում»,-նշել է Պեսկովը: