«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԹվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտներըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. ՊուտինԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելԻնչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակության վայրը, նրա կնոջը պատկանող երկու տրանսպորտային միջոցները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցըՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանըԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արի ստե արա»․ ինչպես են քաղաքապետարանում իրար գետնին տապալում (տեսանյութ)
Հասարակություն

Քննչական կոմիտեն տեղեկատվություն է տրամադրել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներով շրջանառվող ապատեղեկատվության՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեում Լ.Ա.-ի վերաբերյալ քննվել է ընդհանուր 5 քրեական վարույթ (10 դրվագ), իսկ ներկայում նախաքննության փուլում է գտնվում 2 քրեական վարույթ (3 դրվագ):

Լ.Ա.-ն 2023 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում Գյումրու դպրոցներից մեկի տնօրենի, աշխատակիցների և աշակերտների ենթադրյալ անօրինական գործունեության վերաբերյալ տարբեր իրավապահ կառույցների ղեկավարներին 18 դիմում է ներկայացրել: Հիշյալ դիմումներում նշված հանգամանքները ստուգելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ստուգողական գործողությունների արդյունքում հանցագործությունների ու այլ իրավախախտումների վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չեն բերվել, որի մասին գրավոր տեղեկացվել է Լ.Ա-ին: Մինչդեռ վերջինս սահմանված կարգով դրանք բողոքարկելու փոխարեն՝ իր անհամաձայնությունները հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր կողմից շահագործվող էջում տեղադրված գրավոր հրապարակումներում:

Մասնավորապես՝ իր ֆեյսբուքյան էջում Լ.Ա.-ն հրապարակել է ՀՀ դատախազության Շիրակի մարզի դատախազի և նույն մարզի դատախազության աշխատակիցների, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի և նույն վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնակատարի և նույն վարչության ծառայողների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին արատավորող և նրանց՝ ՀՀ սահմանադրության 23-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ, որոնց առթիվ նախաձեռնված 5 քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում:

Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) (10 դրվագ):

2024 թվականի հուլիսի 31-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, որը հաստատվել և ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Բացի այդ, 2024 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունից ստացված գրությամբ՝ վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու որոշման պահանջը կատարելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն այցելել է Լ.Ա.-ի բնակարան, որտեղ վերջինս բազմաթիվ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ոստիկանության աշխատակցի հասցեին:

Օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակցի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Լ.Ա.-ի ֆեյսբուքյան էջում, մի քանի լրատվական կայքերում և յութուբյան ալիքներում կան վերջինիս կողմից իր վերաբերյալ վարկաբեկիչ և վիրավորական արտահայտություններ պարունակող տեղեկություններ, որոնց ներքո տեղադրված է եղել իր լուսանկարն ու տեսաձայնագրությունը, ինչով վնաս է պատճառել իր իրավունքներին, պատվին և բարի համբավին՝ խոչընդոտելով որպես ծառայողի իր գործունեությանը:

Շիրակի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 25-ին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթների շրջանակներում Լ.Ա.-ի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված առավել մեղմ խափանման միջոց՝ բացակայելու արգելք:  

Այնուհետև, Լ.Ա.-ն 2024 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրու դպրոցներից մեկի անձնակազմի և աշակերտների հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ, ինչի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կազմակերպության բնականոն աշխատանքը:

Բացի այդ, Լ.Ա.-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բղավելով դատարանի աշխատակազմի և դատավարության մասնակցի հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, ինչպես նաև ստորացրել է դատավարության մասնակցին, որի հետևանքով խոչընդոտվել է հիշյալ կառույցի բնականոն աշխատանքը:

Դրանից հետո, Լ.Ա.-ն Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2025 թվականի ապրիլի 18-ին նշանակված դատական նիստի ընթացքում և նիստից հետո անհարգալից վերաբերմունք է դրսևորել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի նկատմամբ, որը դրսևորվել է դատավորի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վերջինիս վիրավորելով, այն է՝ դատական նիստերի դահլիճում, դատարանի վարչական շենքի միջանցքում դատավորի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ,  գործողությունների ամբողջ ընթացքը տեսաձայնագրվել և հրապարակվել է Լ.Ա.-ի կողմից իր սոցիալական կայքէջում:

Լ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ) և 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով):

Հաշվի առնելով այն, որ բարձր է ռիսկը, որ վերջինս ազատության մեջ գտնվելու դեպքում իր դեմ մեղադրական բնույթի ցուցմունքներ տված վկաների, այդ թվում նաև անչափահասների վրա կգործադրի ազդեցություն, որպիսի հանգամանքը պայմանավորված է վերջիններիս անչափահասին բնորոշ հոգեհուզական վիճակով, ինչի մասին է վկայել այն, որ  Լ.Ա-ն հայտնել է արդեն իսկ դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ աշակերտների հետ խոսելու, իրականությունը պարզելու նպատակով դպրոց այցելելու և աշակերտների հետ զրույց ունենալու մասին և նկատի ունենալով, որ նախկինում Լ.Ա.-ին մեղսագրված արդարադատության դեմ ուղղված վերոնշյալ հանցանքների վերաբերյալ վարույթների շրջանակներում վերջինիս նկատմամբ կիրառված առավել մեղմ խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, ի զորու չի եղել ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը և վերջինս, ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իմանալով իր պարտականությունների մասին, կրկին կատարել է արդարադատության շահերի և  հասարակական կարգի դեմ ուղղված առերևույթ հանցանքներ, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Լ.Ա-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, հաստատել է Լ.Ա.-ի կողմից առերևույթ հանցանքներ կատարելու հիմնավոր կասկածը, ինչպես նաև գնահատելով ներկայացված քրեական վարույթի նյութերը, որոշում է կայացրել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե