Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկողի վճիռը կայացվեց․ դատարան շտապօգնություն է կանչվել (տեսանյութ)
Քիչ առաջ դատարանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ կայացրեց։ Ծեծի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվեց 3.5 տարի ազատազրկման, որից կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիսը։
ArmLur.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ որոշումից հետո Աջափնյակի դատարան շտապօգնություն կանչվեց, քանի որ Բադոյանի ինքնազգացողությունը վատացավ։