Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասին
Մամուլ

Ընդդիմադիր հատվածում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

Ներքաղաքական նախընտրական խմորումների փուլ է մտել մեր երկիրը։ Մինչ իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը սկսել են նախընտրական քարոզարշավը, եւ խորհրդարանական վերջին քննարկումներն էլ այս համատեքստում է պետք դիտարկել, հատկապես ՔՊ-ականների սրտաճմլիկ  եւ հոխորտալից ելույթները՝ ուժային կառույցների ղեկավարների տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ, դրանցում կարմիր թելի պես ձգվում է այն միտքը, որ իշխանականները դժգոհ են երկրում իրականացվող արդարադատությունից, իրավապահների գործունեությունից, որոնց հետեւանքով նախկին թալանչիները հեղափոխությունից յոթ տարի անց էլ ազատություն են վայելում, եւ դատավճիռներ չկան։ Իրականում հասկանալի է, որ եթե լինեին իրավական հիմքեր, ապացույցներ, ապա Նիկոլ Փաշինյանը եւ նրան ենթակա դատավոր-դատախազները ժամ առաջ բոլորին լցնելու էին բանտերը, ահռելի պատժաչափեր տային ու հպարտանային, որ արդարադատությունը հաղթում է երկրում։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ նորահայտ, հեղափոխական թալանչիների մասին է խոսում, որոնք տվել անցել են նախկին թալանչիներին։ 


Իսկ ի՞նչ է կատարվում արտախորհրդարանական դաշտում։ Տեղեկություններ կան, որ ընդդիմադիր հատվածում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել։ Անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ն է ակտիվացել։ Ըստ լուրերի, առաջին նախագահի թիմում մեծ ցանկություն կա՝ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետ համագործակցության ֆորմատ գտնելու։ Թեպետ երկուստեք համառորեն հերքում են այդ լուրերը։ Հերքման պատճառն այն է, որ ֆորմատի շուրջ ընդամենը քննարկումների փուլ է ընթանում, եւ քանի դեռ չկա պայմանավորվածություն, մտածում են, որ պետք է հերքել եւ արտահոսքի դեմն առնել։

Որոշ աղբյուրների փոխանցմամբ էլ՝ առաջին եւ երրորդ նախագահների միջեւ են քննարկումներ ընթանում, քանի որ Արման Թաթոյանը սերտ շփումներ ունի ՀՀԿ-ականների հետ։ Այս դաշինքում ոմանք պատկերացնում են նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն նրա մերձավոր շրջապատից մեզ ասացին, որ կարգին Հայկոն առաջիկա ընտրություններին առանձին մասնակցելու մտադրություն ունի։ Առայժմ անհայտ է ամերիկաբնակ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի եւ նրա կուսակցության ճակատագիրը, որի մահվան մասին լուրերը ոմանք վաղաժամ են համարում։
Գործող իշխանությունը հատկապես կարեւորում է, որ հաջորդ ընտրություններին այնքան շատ մրցունակ սատելիտներ պատրաստի ու խաղի մեջ ներգրավի, որ կարողանա կրկին իշխանություն վերցնել երկրում, եւ այդ համատեքստում դիտարկվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործոնը, որը կարող է գեներացնել արցախցիների քվեն, սակայն հարցումներն այնքան էլ հուսադրող չեն, ուստի Փաշինյանը հույսն ի վերջո դնելու է, այսպես կոչված, եվրոպամետների վրա։ Այս դաշտում էլ ամեն ինչ միանշանակ չէ՝ Փաշինյանը հասկացել է, որ արամսարգսյանները, խզմալյաններն ու հովսեփխուրշուդյաններն այլեւս սպառել են իրենց, ուստի նոր պրոյեկտներ են հարկավոր։ Այս առումով բարձր են համարվում երիտասարդ քաղաքագետ, վերջերս կուսակցություն հիմնած Գուրգեն Սիմոնյանի եւ քաղաքագետ Կարեն Սարգսյանի շանսերը, որոնք իրենց շուրջ կարող են հավաքել վերջին տարիներին իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստներին՝ երիտկարիերիստ քաղաքագետներին, վերլուծաբաններին, որոնք մի հարթակից մյուսն են շտապում։ Գուրգեն Սիմոնյանը, հիշեցնենք, մոտ 1 տարի առաջ հիմնադրված Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահն է։ Ինքը՝ Սիմոնյանը, իշխանական քարոզչամիջոցների սիրելի հյուրն է, այդ թվում՝ Հ1-ի։ 

Բնականաբար, ռուսամետ ուժերից էլ մի մրցունակ միավոր կմասնակցի ընտրություններին։ Չեն բացառում, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը կակտիվանա՝ գուցե ոչ «Բարգավաճ Հայաստանը», այլ՝ նոր միավոր։ Ծառուկյանի ասած «կլասիկ» քաղաքական գործչի՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» էլ է տարբեր կոնսուլտացիաների մեջ, բայց առայժմ չի նշմարվում, թե որ դաշինքի կազմում կարող է տեղ գտնել, իսկ ինքնուրույն՝ դժվար թե մասնակցեն։