Հունաստանի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 2,2 հազար բնակչություն ունեցող Կարպատոս կղզուց 66 կմ հարավ։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա։