Հութիները գրոհել են Իսրայելի գլխավոր օդանավակայանի ուղղությամբ
Եմենի «Անսար Ալլահ» շարժման անդամները գերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։
Այս մասին հայտնել է խմբավորումների ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք հարվածել են օդանավակայանին, որը Իսրայելում հայտնի է որպես Բեն Գուրիոն։ Մենք օգտագործել ենք հիպերձայնային բալիստիկ հրթիռ», - ասել է Սարիան «Ալ Մասիրա» հեռուստաալիքով։
Հրթիռն արձակվել է Համասի ռազմական թևի ղեկավար Մոհամմեդ Սինվարի դեմ մահափորձի մասին հաղորդագրություններից կարճ ժամանակ անց։