Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը․ Էրդողան
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու համար պետք է ակտիվացնել ջանքերը։
Այս մասին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է համապարփակ աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպել՝ հակամարտության կողմերի միջև արդար և կայուն խաղաղության հասնելու համար։
Էրդողանը նաև նշել է, որ պետք է օգտագործել առկա հնարավորությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային հարցեր։