Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պայթուցիկ նյութերի լաբորատորիայի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Արևմտյան ափին գտնվող լաբորատորիայի վերացման մասին, որտեղ պայթուցիկներ էին արտադրվում։
Համապատասխան հայտարարությունը տարածել է բանակի մամուլի ծառայությունը։
«Տուլկարմում խոցվել է լաբորատորիա, որտեղ կար ավելի քան 200 պայթուցիկ սարք և 150 կգ պայթուցիկ նյութեր։ Արտադրական օբյեկտը վերացվել է», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ լաբորատորիան հայտնաբերվել է Հրեաստանում և Սամարիայի հյուսիսում մի քանի օր տևած հակաահաբեկչական գործողության ընթացքում։
«Գործողության ընթացքում անվտանգության ուժերը ձերբակալել են 18 հետախուզվող կասկածյալի և առգրավել հրազեն և զինամթերք», - հայտնել են մամուլի ծառայությունից։