Ընտանեկան բռնությունը՝ հանրային առողջության խնդիր. օրակարգում բուժաշխատողների վերապատրաստման հարցն է«Տելեկոմ Արմենիայի» և «Ազերտելեկոմի» համագործակցությունը անընդունելի է․ ԹանդիլյանՏավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրողԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՌոնալդուն խփել է առաջին գոլը ԱԱ-2026-ումԱյրվել է Իսպանիայի ամենաբարձր երկնաքերը, մարդկանց տարհանել ենԱռաջարկվում է տարածաշրջանային անվտանգության նոր ճարտարապետությունՀայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերԹվայնացումը մեծացրել է ԵԱՏՄ երկրների եկամուտներըՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանՀՀ-ն ու ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել համագործակցությունը «նոր շուկաների բացահայտման ուղղությամբ»Վրաստանում մտցվում է կացության կարգավիճակի նոր կարգ՝ երկրի քաղաքացիների ամուսինների համարՄեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլըՔննարկվել է հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրսբերման գործընթացըԱնցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվելԵԱՏՄ-ում քննարկվել են արհեստական բանականության ազդեցությունն ու մարտահրավերներըԴեսպանը ներկայացրել է կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնություններըՔՏՀԱ տեսչական մարմնում քննարկվել են քաղաքաշինության վերահսկողության ոլորտի 5 ամսվա արդյունքներըՌԴ ենթակառուցվածքներին հարվածելով` Կիևը փորձում է ազդել զբոսաշրջային սեզոնի վրա. ՊուտինԵվրոպական հանձնաժողովի նախագահը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոցՍուրեն Պապիկյանը դիտարկել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքըՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերՇուրջ 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ․ 3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազինԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստըՕդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազիՄոնրեալում սինագոգի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվելՆրբորեն մեկնարկել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց. Քաղաքական վերլուծաբանՓամբակում ուսումնական զորավարժության ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել էՈւրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել ՀայաստանԼավրովը հայհոյել է Ուկրաինայի վերաբերյալ կլոր սեղանի ժամանակԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՎերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս ՊետրոսյանԻրանի զինված ուժերը բերվել են մարտական ամենաբարձր պատրաստվածության մակարդակիՈրոնք են Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները. ԱՀԿ-ն ցուցակ է հրապարակելՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Թորոսյանը նախարարության համար նոր անունն է մտածել
Արևմուտքը բացահայտ խոսում է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու մասին. ՊուտինԾեծկռտուքի հետևանքով ավագանու ընդդիմադիր անդամի աչքն է վնասվելԻնչու են խուզարկել Իշխան Սաղաթելյանի բնակության վայրը, նրա կնոջը պատկանող երկու տրանսպորտային միջոցները. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելԱՄՆ Կոնգրեսում կքննարկի ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու իրավունքի հարցըՌուսական բանակը հարվածներ է հասցրել Կրիվոյ Ռոգին. կան զոհեր և վիրավորներԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է. ՄԻՊԵթե ասեք «արա», 40 հազար անգամ «արա» կասենք, ձեռքերին արտոնություն տաք՝ տասնապատիկ կստանաք․Ստեփանյան (տեսանյութ)Հետախուզվողի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ«Կաշիները քերթվելու ա». Ավինյանը սպառնաց ընդդիմությանըԲաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս
Հասարակություն

Արձանագրում ենք ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը․ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում:

Նամականիշը և հատուկ ծրարը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ արձանագրել հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը: «Ես վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս մրցանակն ստացել է այս ոլորտի օսկարի անվանում: Եվ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ, այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ: Եվ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաև իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Հագիվարային այս պատվի համար՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու և մրցանակն ընդունելու: Ես յուրաքանչյուր նման արարողության ժամանակ չեմ հոգնի ասել, որ նման պատվի Հայաստանի Հանրապետությունում քչերն են արժանանում, այն էլ՝ կենդանության օրոք: Ես ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ Հայաստանի խորհրդանիշերից մեկի և ցանկացած պետության քիչ խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի և ծրարի վրա տեղ է գտնում այսպիսի հարգարժան հյուրի անունը»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը` ևս մեկ անգամ ողջունել Յոշիակի Դեյմոն Հագիվարային Հայաստանում և վստահություն հայտնել, որ այստեղ անցկացրած օրերը դեռ երկար կհիշվեն նրա կողմից:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և 2024 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը: