Վարչապետի պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, դժվար թե ներողություն խնդրի. ՔՊ-ական
ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը խոսելով նախորդ շաբաթ ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպի ու Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին, մասնավորապես, որ ընդդիմադիրներին ասաց «համբալ»՝ ՔՊ-ականն ասաց, թե՝ տեղի ունեցածը սադրվել է ընդդիմադիրների կողմից։
«Տեղի ունեցավ վեճ, լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում։ Վարչապետի դեպքում նման պոռթկումներ կարող են լինել հազարից մեկ անգամ, նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ներողություն խնդրի։