Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Ֆիդանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում օգնության համար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար։
Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ռուբիոն և Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները հյուրընկալելու համար, ինչպես նաև ողջունել է անհապաղ հրադադարի հնարավորությունը:
Բացի այդ, նրանք անդրադարձել են ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Անթալիայում մայիսի 14-15-ը։