Զինված բախում Լիբիայում. կան վիրավորներ
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում զինված բախումների պատճառով հայտարարվել է բարձր պատրաստվածության դրություն։
Այս մասին հայտնել է Al Ahrar հեռուստաալիքը՝ հղում անելով շտապօգնության կենտրոնի ներկայացուցիչ Մալեք Մարսիտին։
Նա կոչ է արել բախումների տարածքին մոտ ապրող քաղաքացիներին մնալ իրենց տներում:
«Շտապօգնության կենտրոնը պատրաստ է միջամտել և տարհանել դժվարին իրավիճակում հայտնվածներին», - նշել է պաշտոնյան։ Բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ։
Աղբյուրը չի մանրամասնել՝ նրանք անվտանգության ուժերի աշխատակիցներ էին, թե՞ քաղաքացիական անձինք։