Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի ափերի մոտ՝ Եգեյան ծովում, գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:
Տեղեկատվության համաձայն՝ ցնցումները գրանցվել են Մուղլա քաղաքի Բոդրում շրջանից 137 կմ դեպի արևմուտք՝ Եգեյան ծովում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ինչպես նաև տարածաշրջանում ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։