Կարկուտից տուժած համայնքներին աջակցության վերաբերյալ որոշում դեռ չկա
Մայիսի 5-ի երեկոյան տեղացած ինտենսիվ կարկուտի հետևանքների գնահատման աշխատանքները դեռ շարունակվում են, ու տուժած համայնքներին ցուցաբերվելիք աջակցության մասին խոսելն առայժմ վաղ է։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
Նրա խոսքով՝ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք տեղում ուսումնասիրում են տարբեր համայնքներում եղանակային աղետից պատճառված վնասների չափը։ Արդյունքների ամփոփումից հետո տվյալները կուղարկվեն ՆԳ նախարարություն և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշգրտման նպատակով։ Վերջնական ամփոփված տվյալների հիման վրա Էկոնոմիկայի նախարարությունը կքննարկի աջակցության հնարավոր ձևաչափերը։