Ձերբակալվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության ԱԱԾ նախկին պետը
Ադրբեջանում շարունակվում են նախկին Ազգային անվտանգության նախարարության ղեկավարների և աշխատակիցների ձերբակալությունները։ Տեղեկացնում է azadliq.az կայքը։
Երեկ ձերբակալվել է Նախիջևանի ինքնավար հանրապետության ԱԱԾ նախկին պետը։ Դեռևս մարտի 7-ին դատարանը նրա նկատմամբ կալանք հարուցելու որոշում էր ընդունել։ ԱԱԾ նախկին պետ Վելի Էլեսգերովը մեղադրվում է պաշտոնական իրավունքները չարաշահելու, մարդկանցից շանտաժի միջոցով գումար կամ գույք հապշտակելու և ապօրինի այլ գործունեության համար։
Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 18-ին Նախիջևանի օրենսդիր մարմնի խեկավար Վասիֆ Թալըբովի որոշմամբ նա ազատվել էր աշխատանքից և նշանակվել էր տնային կալանքի։
Հիշեցնենք, որ անցած տարվանից շարունակվում են Ադրբեջանի ԱԱԾ նախկին ղեկավարների և աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվել։