Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Պետք է համախմբվել Ցեղասպանության հարցի՝ համազգային օրակարգի շուրջ․ Արամ Ա Վեհափառ

Կիլիկիայի վերլուծական հարթակի նիստում քննարկվել են Ցեղասպանության 110-րդ տարելիցին առնչվող հայտարարություններն ու աշխատանքները․

«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց նիստը գումարուեցաւ Կիրակի, 11 Մայիս 2025-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախագահութեամբ։

Օրակարգի կէտերուն ներառուած էին Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի առիթով հայրենիքի եւ Սփիւռքի մէջ հնչած պետական-պաշտօնական յայտարարութիւնները եւ ընդհանրապէս այդ առիթով տեղի ունեցած ոգեկոչական ձեռնարկներն ու ուղերձները։

Նիստի ընթացքին ժողովականները հաստատեցին, որ Երեւանէն հնչած պետական յայտարարութինները ետդարձ կատարած էին Համահայկական հռչակագիրի բանաձեւած կէտերէն, շրջանցած էին Արցախի մէջ իրականացուած ցեղային զտումի գործողութիւնները եւ ընդհանրապէս օսմանեան կայսրութեան ու Ազրպէյճանի իրականացուցած ցեղասպանութիւններու թեմաները շրջանցուած էին ու դուրս մղուած հատուցման պահանջները։ Նկատելի էր պետական ուղերձներուն մէջ Ցեղասպանութեան խնդրին ներհայաստանեան սահմանում տալու քաղաքականութիւնը։

Այս առումով նիստը ընդգծեց Վեհափառ Հայրապետի պատգամին համահայկականութիւնը, շարունակուող ցեղասպանութեան փաստերը, համազգային օրակարգերու շուրջ համախմբուելու հրամայականը եւ պահանջատիրական երթը հայրենիք-Սփիւռք միացեալ աշխատանքներուն մէջ անշրջանցելի առաջադրանք պահելու անհրաժեշտութիւնը։

Ազրպէճյանի քարոզչական-քաղաքական աշխատանքներուն մէջ, Վատիկանի Գրիգորեան համալսրանին մէջ տեղի ունեցած գիտաժողովը լուսարձակի տակ առնելով, Հայաստանի եւ Սփիւռքի փորձագէտները քննեցին Պաքուի որդեգրած ռազմավարութիւնը՝ քրիստոնէական կեդրոններ շահագործելով Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութենէն հայկական հետքերն ու պատկանելիութիւնը ջնջելու ուղղութեամբ։

Դիտարժան նկատուեցաւ Արամ Ա. Կաթողիկոսին ունեցած հանդիպումներն ու բազմամիլիոն լսարաններ ունեցող իտալական նշանաւոր զանգուածային լրատուամիջոցներուն տուած հարցազրոյցները, որոնց բովանդակութեան առանցք էին շարունակուող ցեղասպանութիւնները՝ օսմանեան կայսրութենէն մինչեւ Պաքուի ներկայ իշխանութիւնները։ Այս իրազեկումները կ՚ընկալուին Վատիկանի մէջ Ազրպէյճանի դեսպանութեան նախաձեռնած համագումարին պատասխան, որ իր շարունակութիւնը պիտի ունենայ անպայման։

Կիլիկիա Վերլուծական Հարթակը իր նիստին անդրադարձաւ նաեւ 27-28 Մայիս 2025-ին Պեռնի մէջ տեղի ունենալիք Արցախի հոգեւոր-մշակութային վտանգուած ժառանգութեան պահպանման թեման ունեցող համագումարին, որուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պիտի մասնակիցի յատուկ պատուիրակութեամբ։

Յայտնեք, որ հրատարակութեան յանձնուած, Անթիլիասի մէջ կայացած Արցախի ցեղասպանութեան տարբեր ծալքերը ներկայացուցած գիտաժողովի նիւթերու հաւաքածոն շուտով լոյսին կու գայ։ Հատորին ներառուած են բազմաոլորտ ուղղութիւններով գիտաքաղաքական նիւթեր, որոնք կրնան հիմք ծառայել այսօրուան համահայկական օրակարգերու մշակման եւ անոնց ընդառաջ աշխատանքներ ծաւալելու առաջադրանքին»,- նշվում է հաղորդագրության մեջ։