Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար, կորցրել է անկախության էությունը. Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը. համակարգային անկման փուլում» վերտառությամբ գարառում է արել։

Նա գրել է.

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը գտնվում է խորքային ճգնաժամի մեջ։ Այդ ճգնաժամը միայն իրավական չէ, այլ՝ ինստիտուցիոնալ, քաղաքական և բարոյահոգեբանական։ Մարդու իրավունքները՝ որպես սահմանադրական երաշխիքներ, օրեցօր հեռանում են իրապես կիրառելի և պաշտպանելի իրավունք լինելու կարգավիճակից։

Խոսքի ազատություն. բռնությունը՝ որպես մեթոդ

Խոսքի ազատությունը՝ որպես ժողովրդավարության առանցքային սյուն, այսօր պաշտպանված չէ։ Լրագրողները հաճախ ենթարկվում են բռնի ուժի կիրառման, քաղաքական հետապնդման և դատարաններում անհիմն դատական հայցերի։

Ամենաթարմ օրինակը՝

• Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի խայտառակ կալանավորումը՝ գիշերազգեստով և հողաթափերով ձերբակալվելը, պաշտոնապես արձանագրում է պետության նվաստացնող վերաբերմունքը ազատ խոսքի նկատմամբ։

Այսպիսի դեպքերում ո՛չ արդարացման կարիք կա, ո՛չ մեկնաբանության։ Կա փաստ՝ մարդու արժանապատվության ուղղակի ոտնահարում։

Անձնական ազատություն. խափանման միջոցը՝ որպես պատժի գործիք

Հայաստանի քրեական արդարադատության համակարգը շարունակում է կիրառել կալանքը որպես նախնական պատիժ։ Այսօր կալանքը շատ հաճախ ծառայում է՝

• ընդդիմադիրների կամ դժգոհ համայնքային ղեկավարների դեմ ճնշման,

• քննիչի կամ դատախազի քմահաճ որոշումների իրականացման,

• կամայականության մեխանիզմի։

Իշխանությունից անկախ անհատը՝ քաղաքականապես ակտիվ կամ համակարգի քննադատ, հեշտությամբ կարող է հայտնվել կալանքի տակ՝ առանց հիմնավոր ռիսկերի։ Սա խախտում է ոչ միայն Սահմանադրության 27-րդ հոդվածը, այլև ՄԻԵԿ 5-րդ հոդվածը։

Խոշտանգումների փաստացի անպատժելիություն

Ոստիկանությունում խոշտանգման կամ ֆիզիկական ճնշման դեպքերը դեռևս մնում են առանց արդյունավետ քննության։ Դատախազությունը և քննչական մարմինները սովորաբար նման գործերը մերժում են՝ անբավարար ապացույցների հիմքով, սակայն այդ «անբավարար ապացույցները» երբեք չեն վերածվում իրական քննության։

Քննության բացակայությունը՝ ինքնին խախտում է ՄԻԵԴ կողմից հաստատված դրույթները։ Հայաստանում խոշտանգումը՝ փաստացի վերածվել է «հայտնի, բայց անանուն» երեւույթի։

ՄԻՊ ինստիտուտի հեղինակազրկում

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին տարիներին կորցրել է իր անկախության էությունը։ Հանրային հնչեղությամբ որևէ խախտման դեպքում գրասենյակը գերադասում է լռել կամ ձևական արձագանք տալ։ Անկախության ձևական տեսքը՝ առանց գործնական քաջության, արդեն ինքը համակարգային խնդիր է։

Հասարակությունը գիտակցում է, որ ՄԻՊ ինստիտուտը դարձել է իշխանության կամակատար՝ իրավունքների պաշտպանի մանդատի փոխարեն։

Քրեական արդարադատության ընտրովիություն

Քրեական հետապնդումները շարունակվում են հարուցվել ոչ թե իրավական հիմքի, այլ՝ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված։

Տիպիկ օրինաչափություն՝

• Նույն արարքի համար ընդդիմադիր գործիչը կալանավորվում է,

• իսկ իշխանությանը մոտ կանգնած անձը՝ անպատիժ է մնում կամ գործը կարճվում է։

Այս անարդարության զգացողությունն ավելի ուժեղ ազդեցություն ունի, քան ցանկացած օրենքի խախտում։ Դա խարխլում է հանրային վստահությունը՝ ամբողջ իրավական համակարգի նկատմամբ։

Եզրակացություն

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը պետական քարոզչական մակարդակում քարոզիչների համար համարվում է լուծված խնդիր։ Իրականում՝ այն վտանգված է ինստիտուցիոնալ, իրավական և բարոյական մակարդակներում։

Իրավունքը չի կարող պահպանվել այնտեղ, որտեղ ուժը վեր է իրավունքի սկզբունքից։

Իրավապաշտպան համակարգը չի կարող լինել կենսունակ, երբ ինքը՝ պետությունը, չեզոք չէ խախտման պահից։

Հայաստանում այսօր մարդու իրավունքների պաշտպանությունը մասամբ գոյություն ունի ոչ թե օրենքով, այլ՝ իրավունքը պաշտպանելու կամք ունեցող իրավապաշտպաններով և լրագրողներով։ Բայց այդ անհատները պարբերաբար հայտնվում են հարվածի տակ։

Պետության պարտքն է՝ ոչ թե ձևացնել, որ պաշտպան է, այլ իրականում պաշտպանել։ Մինչ այդ՝ մենք շարունակելու ենք փաստագրել, արձանագրել և բարձրաձայնել, որովհետև լռությունը՝ իրավունքների խեղման հանցակիցն է»։