Եղե՛ք զգոն, խուսափե՛ք կասկածելի հարթակներում բանկային տվյալներ մուտքագրելուց
Թվային տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ նաև մեծանում են առցանց զեղծարարությունների քանակը։ Օրինակ, զեղծարարները կարող են Ձեզ ներկայանալ Ֆասթ Բանկի անունից և հարցում կատարել Ձեր իսկ անձնական/բանկային տվյալների մասին։ Ահա մի քանի պարզ քայլ, նման դեպքերից խուսափելու համար։
Ֆասթ Բանկի աշխատակիցները երբեք չեն հարցնի Ձեր գաղտնաբառը, OTP-ն, քարտի CVV կոդը կամ այլ զգայուն տվյալներ։ Նման հարցում ստանալու դեպքում, մի՛ կիսվեք տեղեկություններով և անմիջապես կապ հաստատեք մեզ հետ։ Կապ հաստատել կարող եք Ֆասթ Բանկի հեռախոսահամարով՝ (010) 510 000, կամ Բանկի պաշտոնական սոց․ էջերի միջոցով։
Եղե՛ք զգոն, խուսափե՛ք կասկածելի հարթակներում բանկային տվյալներ մուտքագրելուց։
Մենք կարևորում ենք Ձեր ֆինանսական անվտանգությունը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: