Հունաստանում արգելափակված են 50 հազար փախստական
Մարտի 21-ի դրությամբ Հունաստանում գտնվում է 50,411 հազար փախստական և միգրանտ: Մի քանի օրվա ընթացքում Թուրքիայից հունական կղզիներ են տեղափոխվել 1,662 հազար մարդ, որից 698-ը Լեսբոս կղզի, իսկ 830 հոգի՝ Քիոս: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Մեկ շաբաթ առաջ, Հունաստանում գտնվել է 44,5 հազար փախստական և միգրանտ: Համաձայն Եվրամիության և Թուրքիայի միջև Եվրամության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնության, բոլոր անօրինական միգրանտները, եթե թուրքական ափերից Հունաստան են հասել մարտի 20-ից հետո, պետք է վերադառնան Թուրքիա: Թուրքիան զբաղվելու է այդ միգրանտների հետվերադարձով:
Նշենք, որ ավելի քան 5,1 հազար փախստական է գտնվում Պիրեյ նավահանգստում: Մարդիկ գալիս են Հունաստան, չնայած որ սահմանը փակ է: