Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կայցելի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է Report-ը, տեղեկատվությունը տարածել է TRT Haber-ը։
Նշվում է, որ նախարարը Բաքու կմեկնի նախարարների կաբինետի նիստից հետո, որը տեղի կունենա այսօր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։
Այցի ընթացքում պաշտպանության գերատեսչության ղեկավարը մի շարք հանդիպումներ կունենա։