Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. Թանդիլյան
Հասարակություն

Հրապարակեք ոստիկան Կարեն Գևորգյանի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութը՝ ոստիկանության շենքերում. Աղեկյանի պաշտպանը դիմել է Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապետյանին և Անահիտ Մանասյանին

Խորհուրդ
 
Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապետյանին և Անահիտ Մանասյանին
 
Լիլիթ Աղեկյանին առևանգելուց և խոշտանգելուց շուրջ երեք օր անց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղարը բարեհաճել է խոսել, սակայն նրա պարզաբանումը, մեղմ ասած, ծանծղամտություն է, իսկ ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դրսևորած հանցավոր անգործությունը՝ խայտառակություն:
 
ՀՀ ՆԳՆ ընդունել է, որ Լիլիթ Աղեկյանը նաև գտնվել է Համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում:
 
Ոստիկանության բոլոր բաժանմունքները կենտրոնացված համակարգով տեսաձայնագրվում են, որոնք հասանելի են ՀՀ ՆԳՆ հատուկ ծառայության աշխատակիցներին, ուստի, ՀՀ ՆԳՆ քաջատեղյակ է Կարեն Գևորգյանի և այլոց «սխրագործությունների» մասին: Հետևաբար, ազնիվ լինելու համար ՆԳՆ պետք է հրապարակի տեսաձայնագրությունն այն մասին, թե որտեղ է գտնվել Կարեն Գևորգյանն այն ժամանակ, երբ Լիլիթ Աղեկյանին ոստիկանության բաժնում զննում և խուզարկում էին, ի՞նչ է արել և ի՞նչ է ասել նրան:
 
ՀՀ ՆԳՆ թող նաև մեկնաբանի ինչո՞ւ են Լիլիթ Աղեկյանին առևանգել և պարտադրել գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) շուրջ երկու օր անընդմեջ «շրջագայել» Գյումրու Համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտեում, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում, «Գյումրի» ԲԿ-ում, դատարանում, կրկին ՁՊՎ-ում, հետո կրկին դատարանում, հետո «Աբովյան» ՔԿՀ- ում:
 
ՀՀ ՆԳՆ թող պարզաբանի Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ինչո՞ւ չեն պահպանվել ձերբակալված անձին արգելանքի տակ պահելու օրինականության, օրենքի առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքները:
 
ՀՀ ՆԳՆ ընդունել է, որ Լիլիթ Աղեկյանին ձերբակալել են քննիչի որոշման հիման վրա, որի նպատակն է եղել Լիլիթ Աղեկյանին տանել դատարան, սակայն այդ պատրվակով Լիլիթ Աղեկյանին պարտադրել են «շրջագայել» և նվաստացուցիչ պայմաններում հանդիպել ոստիկան Կարեն Գևորգյանին: Ձերբակալված անձանց նկատմամբ արգելվում է դրսևորել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
 
ՀՀ ՆԳՆ թող բացի տեսաձայնագրությունները և հարցեր տա Կարեն Գևրգյանին՝ ինչո՞ւ է նա մոտեցել Լիլիթ Աղեկյանին նրան զննելու ժամանակ և ապօրինի հրահանգներ արձակել ու սպառնացել նրան:
 
Երբ կհրապարակեք ոստիկան Կարեն Գևրգյանի կողմից սույն թվականի մայիսի 8-ին ոստիկանության շենքերում նրա տեղաշարժի վերաբերյալ տեսանյութը, նոր կարող ենք խոսել ճշմարտության մասին:
 
Իսկ մինչ այդ տիկին նախարարին խորհուրդ կտամ անցկացնել փորձարարություն պարզելու համար՝ արդյոք տեղի՞ է ունեցել խոշտանգում, թե՞ ոչ:
 
Երբ տիկին նախարարը կգտնվի կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում թող գիշերազգեստով և հողաթափերով իր, Աննա Վարդապետյանի և Անահիտ Մանասյանի համար Գյումրիում կազմակերպի երկօրյա անընդմեջ շրջագայություն հետևյալ ուղղություններով և պայմաններում:
 
Երեկոյան ժամը 18:15-ին մի խումբ ոստիկաններ պետք է ներխուժեն Արփինե Սարգսյանի, Աննա Վարդապեյանի և Անահիտ Մանասյանի բնակարաններ, նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով և հողաթափերով, նրանց ձեռքերը ոստիկանները պետք է ոլորեն ու առևանգեն, այս տեսարանը պետք է կատարվի իրենց ծնողների ներկայությամբ:
 
Ժամը 18:30-ին նրանք պետք է հայտնվեն Գյումրու համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում զննության և խուզարկության նպատակով, այդ ընթացքում նրանք պետք է ճաշակեն ոստիկան Կարեն Գևորգյանի ներկայությունը և լսեն նրա կարգադրությունն իրենց մերկ զննելու գործողությունը տեսաձայնագրելու ու իրենց սպառնալու վերաբերյալ:
19:00-ին նրանք պետք ճաշակեն քննիչ Միքայել Ավետիսյանին:
 
21:30-ին նրանք պետք է հայտվեն Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում և քննիչ Միքայել Ավետիսյանի ու ոստիկան Կարեն Գևորգյանի հանդիպման վայելքների հետևանքով, ոչ հարիր պայմաններում շրջագայությանը մասնակցելու արդյունքում՝ նվաստացված ու ստորցած լինելով, պետք է կարիք ունենան հոսպիտալացման:
 
22:30-ին նրանք պետք հայտնվեն «Գյումրի» ԲԿ-ում: Այնտեղ նրանց կներարկեն թմրեցնող դեղորայք և կնստեցնեն սայլակի վրա ու կտեղափոխեն դատարան:
 
23:00-ից մինչև հաջորդ օրվա 06:00-ն նրանք պետք է անցկացնեն դատարանի հատուկ մեկուսացման սենյակում, հետո նրանք կրկին կհայտնվեն Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում, նրանց ոստիկանները կհյուրասիրեն խոզի խորոված:
 
12:00-ին նրանց կրկին կտանեն դատարան և իրենց նկատմամբ վեց (6) ժամ տևողությամբ փակ դատական նիստ կանցկացնեն, որին որպես իրենց պաշտպան կհրավիրեն ՀՀ փաստաբանների պալատից հանրային պաշտպան՝ Արտյոմ Մանասյանին, ումից նրանք կհրաժարվեն և կպահանջեն իրենց կողմից նախընտրած փաստաբաններին, սակայն դատավոր Հովհաննես Սաֆարյանը կմերժի իրենց պահանջը: Պաշտպան Արտյոմ Մանասյանի թեթև ձեռքով, քննիչ Միքայել Ավետիսյանի ջանքերի շնորհիվ, դատախազ Արմեն Չիչոյանի պատվերով, դատավոր Հովհաննես Սաֆարյանը Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապեյանին և Անահիտ Մանասյանին կկալանավորի մեկ (1) ամսով:
 
22:00-ին նրանց կտեղափոխեն Աբովյան քաղաք՝ «Աբովյան» ՔԿՀ:
 
Հ.Գ.
Տիկի՛ն նախարար, երբ կհրապարակեք Կարեն Գևորգյանի վերաբերյալ տեսաձայնագրությունը և կկատարեք վերոնշյալ շրջագայությունը նոր միայն իրավունք կվաստակեք կոչեր անելու:
 
Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան
11 մայիսի, 2025թ․