Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողին կալանավորեցին
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի 2 և 6 կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան այրել է Թաիրովի բնակիչ Արմեն Հ.-ն՝ մոտոցիկլետով: