Համասը պատրաստվում է ազատ արձակել ամերիկացի պատանդին
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ ազատ կարձակի իսրայելցի պատանդին, որը նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։
«Համասը վերջին մի քանի օրերի ընթացքում բանակցություններ է վարել ԱՄՆ վարչակազմի հետ և խորհրդակցություններից հետո որոշել է դրական վերաբերմունք ցուցաբերել և ազատ արձակել իսրայելցի պատանդ Էդեն Ալեքսանդրին, ով ունի երկքաղաքացիություն», - ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, շարժումը շեշտել է, որ գերու ազատ արձակումը պետք է լինի Գազայի հատվածում կրակի դադարեցմանն ուղղված միջոցառումների մաս, ներառյալ Գազայի հետ սահմանին բոլոր անցակետերի բացում և մարդասիրական օգնության մատակարարում: