Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծելու շուրջ
Շվեյցարիայում բանակցություններից հետո Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը համաձայնության եկան ստեղծել առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմ։
Այս մասին հայտնել է Սինհուա գործակալությունը։
Գործակալությունը հայտնել է, որ Չինաստանը և Միացյալ Նահանգները շուտով կհամաձայնեցնեն համապատասխան մանրամասները և բանակցություններից հետո կհրապարակեն համատեղ հայտարարություն։
Հե Լիֆենգի խոսքով՝ մայիսի 10-11-ին կայացած բանակցությունները խորը և կառուցողական էին, և երկու կողմերը համաձայնության են հասել և զգալի առաջընթաց են գրանցել: