Բերման են ենթարկվել «Հայ կանանց ճակատ»-ի անդամները
Այսօր՝ մարտի 21-ին, բերման են ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամներին: Այդ մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը:
Քիչ առաջ ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ապօրինի կերպով բերման է ենթարկել «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության կազմակերպած՝ «Ոչ բռնապետտությանը» և «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին:
Ակցիային մասնակցել են «Հայ կանանց ճակատ»-ի անդամ մոտ մեկ տասնյակ կանայք: