Երևանից չեղարկել են Թեհրան-Երևան չվերթը. ուղևորները գիշերել են Թեհրանի օդանավակայանում
Երեկ՝ մայիսի 11-ին, չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը՝ Երևանի եղանակի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է NEWSPRESS.am-ի թղթակիցը:
Ուղևորները ստիպաված են եղել նախ մոտ 1 ժամ սպասել ինքնաթիռի մեջ, որից հետո նրանց իջեցերել են օդանավանից և ուղարկել օդանավակայանի սրահ՝ այնտեղ սպասելու:
Երբ ուղևորները հետաքրքրվել են, թե՝ որքան պետք է սպասեն, նրանց ասել են, որ մոտ 2 ժամ պետք է սպասել, որից հետո միայն կարող է պարզվի՝ լինելո՞ւ է թռիչք, թե՞ ոչ և երբ կարող են թռչել դեպի Երևան:
Ուղևորներն այժմ էլ ստիպված են եղել 2 ժամ սպասել օդանավակայանի սպասասրահում, որից հետո թռիչքը չեղարկվել է։
Մարդանց տրամադրել են հյուրանոց և սնունդ, սակայն,թե երբ կլինի չվերթ՝ հստակ ոչինչ չեն ասել:
NEWSPRESS.am-ը տեղեկացավ նաև, որ Երևանից հայտնել են, որ թռիչքի հետաձգումը և չեղարկումը պայմանավորված է Երևանում վատ եղանակայանին պայմաններով:
Երևանի օդանավակայանից ասել են նաև, որ անձրևների և փոթորիկի պատճառով առաջացել է վատ տեսանելիություն, որի մասին տեղեկացրել են Թեհրանի օդանավակայանի աշխատակիցներին և խնդրել չեղարկել չվերթը: