Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասըԸնդդիմությունը հենց սկսեց արդարացումների շարքը, կարող են պարզապես ամեն ինչ համարել ավարտված. վերլուծաբանՄեր նպատակը մնում է անփոփոխ․ Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել Բաքու մարդասիրական այցի վերաբերյալԻրանը 7 պահանջ է ներկայացրել ԱՄՆ-ինԱմեն ինչ կփոխվի, դա է իմ գաղտնի պլանը․ Սամվել ԿարապետյանՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ. Դատախազություն«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով բջջային հեռախոսների փոխանցումը (տեսանյութ)Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՓաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ ԶաքարյանԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նՓայտանյութով բեռնված մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգառ» հրահանգին և դիմել է փախուստի«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահՊապոյանը ճիշտ էլ ասում է՝ 2 անգամ առաջ է անցել՝ կտրվելով իրականությունից. Մեսրոպ ՄանուկյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. ՂազինյանԱնցած տարի 2 անգամ աշխարհից առաջ ենք զարգացել. Գևորգ ՊապոյանԿասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀարցվածների 93 տոկոսը դրական է գնահատում Շաքիի միջադեպի ժամանակ կնոջ գործողություններըՀԷՑ-ը 8 տարի ներկայացրել է հաշվետվություն, եթե ինչ-որ խնդիր է եղել, այդ խնդիրը ինչու եք կոծկել. Մանուկյանը՝ ՀԾԿՀ նախագահին
Կադաստրի կոմիտեի ղեկավարը խուսափեց հստակ ասելուց՝ Տիգրանաշենը ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ

Հիշում եմ, 7 տարի առաջվա օրը Ստեփանակերտում. ընկերներիս ասում էի՝ սրա վերջը վատ ա. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է.
 
Մեզնից գողացված Եռատոնի գիշերն է։ Բնականաբար քունըս չի տանում։
 
Համացանցն եմ թերթում, ու մեկ էլ տեսնեմ ի՞նչ։ Մի փաստաբան Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժնից մի քանի լայվ է արել՝ այն մասին, որ ձերբակալել ու կալանքի են տանում մի կնոջ՝ Լիլիթ Աղեկյանին։ Ձերբակալվածը ներկայացվում է որպես «հետաքննող լրագրող», որը զբաղվում է Գյումրիի իրավապահների մասին կոռուպցիոն բացահայտումներով։ Ասում է՝ խոսք ասելու համար են ձերբակալել։
 
Շարունակում եմ դիտել լայվը, որն ունի սյուրռեալիզմի ու սարսափ-ֆիլմի էլեմենտներ։ Նախ, փաստաբանին ներս չեն թողնում պաշտպանյալի մոտ (ինչն ինքնին ապօրինի է), փաստաբանը բողոքում է, մեկ էլ՝ մի դռնից լսում է իր վստահորդի ճիչը, հետո … շենքը հոսանքազրկվում է, հետո մթության մեջ անհասկանալի բաներ են տեղի ունենում, հետո լայվն ավարտվում է։
 
Հաջորդ լայվում տեսնում ենք իրարանցում - շտապ օգնություն են կանչել՝ ձերբակալված կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար։ Կնոջ դեմքը ծանոթ է թվում։ Հետո հիշում եմ՝ իրոք ծանոթ ենք։ Ընդդիմադիր է։ Կարծեմ, 2-3 տարի առաջ մի քաղաքական գործով իրավական խորհրդատվություն եմ մատուցել հեռախոսով, վերջերս էլ՝ Գյումրիի ընտրության օրը, պատահաբար հանդիպել ենք, երբ «տատիկների գործով» մեզ չէին թողնում այցելեինք մեր վստահորդներին, մենք էլ ջղայնացած սպասում էինք ոստիկանության շենքի մոտ։
 
Լայվում շատ վատ տեսք ուներ Լիլիթ Աղեկյանը։ Հազիվ էր ոտքերի վրա կանգնում։ Հետո թևանցուկ տեղափոխում են շտապ օգնության մեքենա։ Լայվն ավարտվում է։
Հաջորդ լայվն արդեն դատարանի մոտից է։ Պարզվում է՝ Երևանից Գյումրի հասած այդ փաստաբանին չեն ներգրավել որպես պաշտպան, փոխարենը ներգրավել են հանրային պաշտպանի։ Ու ես չգիտեմ՝ բողոքել է արդյոք հանրային պաշտպանը այն բանի դեմ, որ քննիչը չի ներգրավում ձերբակալվածի հրավիրած փաստաբանին, թե ոչ։
Կարճ ասած՝ ինչ-որ կաշմառ։ Ոտից գլուխ։
 
Հետո հիշում եմ, որ մեզնից գողացված Եռատոնի գիշերն է։ Հետո հիշում եմ 7 տարի առաջվա օրը Ստեփանակերտում, երբ նոր-նոր վարչապետ ընտրված գերագույն դավաճանը իր լնգուլավազների «սվիտայով» այցելել էր Արցախ։ Ես էլ ընկերներիս ասում էի՝ սրա վերջը վատ ա։ Ոմանք համաձայնվում էին, իսկ շատերը՝ ոչ։
 
Չհամաձայնվողներից մեկը հերոսաբար զոհվեց Շուշիում։ Անունը չեմ տալիս, բայց իրեն շատ լավ հիշում եմ ու սիրտս ցավում է։ Էսօրվա պես հիշում եմ, թե ինչպես իր ու քրոջ հետ Երևանից իմ մեքենայով մեկնեցինք Շուշի։ Ճամփին ինձնից գոհ՝ ասեցի «այ է՛ստեղ լավ հաց են տալիս։ Հանգստանանք՝ շարունակենք»։ Թարսի պես՝ էդ օրը հացը շատ վատն էր։ Տեղը չեմ ասում, բայց շատ լավ հիշում եմ ու սիրտս ցավում է…
 
Հետաքրքիր է՝ ինչ եղավ Լիլիթ Աղեկյանի հետ։ Ինչու՞ են այդ կնոջը ափալ-թափալ բռնել։ Ու՞մ է ինչ ասել։ Ի՞նչ որոշեց դատարանը։ Ո՞նց եղավ առողջականը - շատ վատ տեսք ուներ լայվում։
 
7 տարի մեր երկիրն անեծքի տակ է հայտնվել։ Մահացու անեծքի տակ։ Ոմանք դա հասկանում են, իսկ շատերը՝ ոչ։