ՌԴ նախագահը շնորհավորել է Հռոմի նոր Պապին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հռոմի նոր Պապ Լեո XIV-ին ընտրվելու կապակցությամբ, հայտնել են Կրեմլում:
ՌԴ նախագահը հաջողություններ է մաղթել Հռոմի Պապին իր վրա դրված բարձր առաքելության իրականացման գործում․
Վստահ եմ, որ Ռուսաստանի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու փոխգործակցությունը հետագայում ևս կզարգանան մեզ միավորող քրիստոնեական արժեքների հիման վրա, նշել է ՌԴ նախագահը։